ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արամ Սարգսյան. Որևէ մեկը չի կարող ասել` ԱՄՆ-ում ապրող հայ հանրությունը չի քնում ու արթնանում Հայաստանով

Արամ Սարգսյան. Որևէ մեկը չի կարող ասել` ԱՄՆ-ում ապրող հայ հանրությունը չի քնում ու արթնանում Հայաստանով
30.01.2017 | 11:51

«Ելք» դաշինքը Լոս Անջելեսում հայ համայնքին ներկայացնում է` ինչպիսին են առաջիկա ընտրությունները, և ինչ հույսեր կարող են արթնացնել հայրենիքից հեռու ապրող հայերի մեջ՝ ասել է դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են նախընտրել դաշինքի ծրագիրը սկզբում ներկայացնել ԱՄՆ-ի հայ համայնքին, մինչդեռ նրանց ընտրողները ՀՀ քաղաքացիներն են:

«ԱՄՆ-ը ունի շատ մեծ հայկական համայնք, որը լուրջ ազդեցություն ունի, և որևէ մեկը չի կարող ասել` ԱՄՆ-ում ապրող, առավել ևս վերջին տարիներին մեկնած, հայ հանրությունը չի քնում ու արթնանում Հայաստանով: Մենք նրանց ներկայացնում ենք Հայաստանի իրավիճակը, թե Հայաստանի այս ընտրություններն ինչպիսին են լինելու, դրանց հետ կապված ինչ հույսեր կարող են արթնանալ: Թե իրենք ինչպես կաջակցեն` իրենց խնդիրն է, կարող են զանգահարել Հայաստանում ապրող հարազատներին ու ասեն` գիտեք ինչ, այդ տղերքը եկան այստեղ, ներկայացրին և ամեն ինչ լավ էր»:


Հարցին` պատրաստվո՞ւմ են ընտրություններից առաջ նույն նպատակով մեկնել ոչ պակաս մեծ համայնք ունեցող Ռուսաստան, հանդիպել հայրենակիցների հետ, ներկայացնել դաշինքի մոտեցումները, առավել ևս՝ Ռուսաստանն ավելի մոտ է, և մարդիկ նույնիսկ կարող են անձամբ գալ ու քվեարկել դաշինքի օգտին, Սարգսյանը պատասխանեց. «Դժբախտաբար, Ռուսաստանի հայկական համայնքի հետ հավաքներ կազմակերպելն անհնարին է, եթե դու իշխանություն չես, կամ գրեթե անհնարին է, որովհետև այդ համայնքը վախենում է և Հայաստանի իշխանություններից, և Ռուսաստանի»:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ